02/10/2014 17:54
iPhone 6-ի պատճառով ջինսերի գրպաններն ավելի մեծ կլինեն
Ջինս արտադրող հայտնի բրենդային ընկերությունները մտածում են Apple-ի նոր սմարթֆոնների չափսերի համապատասխանող ջինսեր արտադրել, քանի որ iPhone 6-ը և iPhone 6 Plus-ը չեն տեղավորվում ջինսերի գրպաններում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Դժգոհություններին ի պատասխան մի քանի բրենդային արտադրողներ` են Levi's, Uniqlo, American Eagle, LL Bean, J Crew և Lee ապրանքանիշները նման պատրաստակամություն են հայտնել:
Թե երբ նոր ջինսերը կհայտնվեն վաճառքում, առայժմ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ այս սմարթֆոնները հայտնվեցին վաճառքում այս տարվա սեպտեմբերին, iPhone 6-ն ունի 138 սմ երկարություն, 67 մմ լայնություն, իսկ iPhone 6 Plus –ը՝ 158 սմ երկարություն, 78 մմ լայնություն: