02/10/2014 18:05
Պատգամավորը՝ ՄԻՊ-ին. Եթե մեր կարծիքի չի համընկնում ձերին, դա զավեշտալի չէ
«Պարոն Անդրեասյան, պարտադիր չէ, որ պատգամավորի կարծիքը ձեր կարծիքի հետ համընկնի: Եթե չի համընկնում, դա չի նշանակում, թե դա զավեշտալի դեպք է»,- արձագանքելով ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը՝ ԱԺ-ում ասաց փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հենց նոր ասացիք, թե Գլխավոր դատախազը հարձակվում է ՄԻՊ ներկայացուցչի վրա: Եթե ընդդիմադիր հատվածում գոնե նման բան լիներ, ապա կասեին՝ զավեշտ է: ԱԺ-ն ձեզ ընտրել է, ով պետք է աջակցի նաև, որպեսզի խնդիրները վերհանվեն: Մենք, այո, պատրաստ ենք ձեզ աջակցելու, բայց պատգամավորների բազմակարծությանը խնդրում եմ չորակել զավեշտ»,- հավելեց Շարմազանովը:
Հարցին միջամտեց նաև ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն, ով իր խոսքում ընդգծեց, որ համագործակցության վերաբերյալ առաջարկը իրեն ևս դուր եկավ, բայց….
«Վերջին մեկ-երկու հարցի պատասպանից դուրս եկավ, որ մենք ձեզ պետք է պաշտպանենք: Բայց մենք ձեզ ընտրել ենք, ձեզ էլ քննադատելու իրավունք ունենք: Եթե սահմանադրական նորմերի մասին ենք խոսում, պետք է նաև ձեր աշխատանքը քննադատենք: Դուք նշեցիք Գլխավոր դատախազության մասին, խոսեցիք նաև բռնության դեպքերից, որոնցից 152 դեպքով քրեական գործ է հարուցվել: Ուզում եմ իմանալ, թե դուք սա բերում եք որպես վիճակագրական տվյալնե՞ր: Իսկ եթե մենք փորձենք տալ հակառակ գնահատականը և ասենք, որ այդ դեպքերը հիմնավորված չեն եղել, արդյոք դա այդպես չէ»,- միջամտեց պատգամավորը:
Ի պատասպան Կ. Անդրեասյանը նախ շնորհակալություն հայտնեց հորդորների համար, իսկ հետո՝ «ցավում եմ, որ ձեզ իմ տված գնահատականները դուր չեն գալիս:
«Օգտվելով իմ իրավունքից՝ ուզում եմ ասել, որ գնահատական տալն էլ իմ իրավունքն է, որն ամրագրված է Սահմանադրությամբ: Ինչ վերաբերում է իմ խոսքում այն հատվածին, որ հարձակում եմ դիտում կամ այլ բան՝ դա ևս իմ իրավունքն է, որովհետև Գլխավոր դատախազի խորհրդականը, ջղաձիգ հարձակվել է մեզ վրա: Այո, դա հարձակում էր, ձև, որը ևս խոսում է մարդու իրավունքների մասին: Այո, ԱԺ-ն միասնական կառույց է, որը պետք է պատշպանի նաև ինձ: Ես այդպես եմ հասկացել այդ կառույցի հետ իմ համագործակցությունը, իսկ եթե սխալ եմ հասկացել, ապա ժամանակը կուղղի իմ սխալները: Ես իրավունք ունեմ ասելու նաև, որ զավեշտ են այստեղ հնչող հայտարարությունները»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մեղադրանքների փոխարեն լավ կլիներ, որ մի օր էլ ԱԺ-ն քննադատեր Գլխավոր դատախազությանն ու ոստիկանությանը:
«Ինձ քննադատելը ես խրախուսում եմ: Լավ կլինի, որ ինձ քննադատելու հետ էլ քննադատեք այն կառույցներին, որոնք խախտում են մարդու իրավունքները»,- ասաց նա:
«Եթե դուք գիտեք ձեր սահամանադրական իրավունքները, մենք էլ գիտենք մերը: Դուք որակումեր տալու իրավունքը չունեք, որովհետև այդ հարթության մեջ չեք տեղավորվում»,- արձագանքեց Հովհաննես Սահակյանը:
Նախորդող հրապարակում՝ Կարեն Անդրեասյան. Մենք քննադատել ենք, բայց պատշաճ արձագանք չի եղել