02/10/2014 18:50
Շանթի գործով ես իրավունք չունեմ որևէ գնահատական տալ. Պաշտպան
Այսօր ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ՄԻՊ Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց Շանթ Հարությունյանի դատավարության գործով:
«Նախ իմ զորակցությունն եմ հայտնում և ուզում եմ, որ ավելի վճռական լինեք, որ ձեր կողմից վեր են հանվում այն խնդիրները, որոնց մասին մենք միշտ բարձրաձայնել ենք: Ձեր զեկույցը շատ թռուցիկ եք ներկայացրել, բայց ձեր թվերը մխիթրող չեն»,- ասաց պատգամավորը, այնուհետև շարունակեց.
«Ձեզ հետ համակարծիք եմ, որ Դատախազությունը մոռացել է իր լիազորությունները, որը պարտակում և կոծկում է բոլոր գործերը: Ուզում էի ասել նաև, որ չկարծեք, թե ընդդիմադիր պատգամավրների վիճակն ավելի մխիթարիչ է: Ես նաև կարծում եմ, որ Հայաստանում ՄԻՊ ինստիտուտը կայանալ չի կարող, քանի դեռ մարդու իրավունքները ոտնահարվում են ոչ թե փողոցում, կամ առանձին մարդկանց կողմից, այլ որովհետև մարդը մեր երկրում որևէ արժեք չի ներկայացնում և նրա իրավունքները ոտնահարվում են բանտերում, ոստիակնությունում կամ թեկուզ դատախազությունում: Ուզում եմ իմաննալ, թե որքանո՞վ էին իրավաչափ ոստիկանության գործողությունները Շանթ Հարությունյանի նկատմամբ»,-ասաց պատգամավորը:
«Ես էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել: Խոսքերն իսկապես շատ կարևոր են: Այնպես չէ, որ մենք չենք հետևում ԶԼՄ-ներին կամ խնդրիների մասին տեղյակ չենք: Փորձում ենք գտնել այնպիսի խնդիրներ, որոնք քաղաքական չեն: Այսօրվա քաղաքական իրավիճակում, միասին կարող ենք լուծել ոչ ցավոտ խնդիրներ՝ մոռանալով կուսակցական պատկանելությունն ու դիրքորոշումները, սկզբունքային մոտեցումները: Դա էր իմ այսօրվա առաջարկը»,- հավելեց Օմբուդսմենը:
Ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանին, ապա Կ. Անդրեասյանը նշեց, որ իր լիազորությունների մեջ չի մտնում ընթացիկ քրեական գորոծով որևէ գնահատական տալը: «Այն գործերով, որոնք իրենց մեջ պարունակում են քաղաքական տարրեր, երբեք չեն դիմել ՄԻՊ-ին: Մենք իրավունք չունենք մինչև դրա կարճվելը կամ դատարանի որոշում կայացնելը, կարծիք հայտնել: Բայց քրեադատաիրավական իմաաստով Հարությունյանի մոտ բազմաթիվ անգամ եղել են իմ ներկայացուցիչները»,- ասաց Օմբուդսմենը:
Ի պատասխան Լ. Սարգսյանը արձագանքեց. «Ինձ չգոհացրեց ձեր պատասխանը, բայց հասկանում եմ ձեր լիազորությունները»: