02/10/2014 13:56
Կարգին Հայկո. «Սուպեր Մամա»-ի փոխարեն պետք է նկարել «Սուրպեր մարզպետ» ֆիլմը
«Ինչու՞ ենք տանջվում՝ «Սուպեր Մամա» ֆիլմը նկարում»,- նման հարց է գրել Facebook-ի իր էջում դերասան Հայկ Մարությանը։
«Ինչու՞ ենք տանջվում՝ «Սուպեր Մամա» ֆիլմը նկարում, երբ ԱԶԳՈՎԻ հայտնվել ենք ավելի մասշտաբային ֆիլմում: Ֆիլմի անունը «ՍՈՒՊԵՐ ՄԱՐԶՊԵՏ» է: Ֆիլմի ժանրը կրիմինալ-կոմեդիա է՝ գողություններ, դանակահարություններ, կրակոցներ, սպանություններ և այլն: Ֆիլմն իհարկե happy end ունի, գլխավոր ՀԵՐՈՍԸ վերջում ստանում է ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ գիտությունների դոկտորի կոչում։ Կապ չունի, որ այդպիսի գիտություններ գոյություն չունեն (կան կա՛մ պատմական գիտություններ, կա՛մ՝ փիլիսոփայական)։ Չէ՞ որ ՖԻԼՄՈՒՄ ամեն ինչ հնարավոր է։ Չէ՞ որ ֆիլմի անունը «ՍՈՒՊԵՐ ՄԱՐԶՊԵՏ» է, չէ՞ որ ֆիլմի ռեժիսորներն ինչ կուզեն, այն էլ կանեն, իսկ ժողովուրդը միևնույն է նրանց աղ ու հացով կդիմավորի»,-գրել է դերասանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ իշխանությունների որոշմամբ՝ Սյունիքի մարզպետ վերանշանակվեց Սուրիկ Խաչատրյանը, ով այդ պաշտոնն ազատել էր իր տան մոտ տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո: