02/10/2014 09:15
ՀՀԿ-ական կանանց վեճը լուծվել է ի վնաս հնաբնակների
ՀՀԿ կանանց թեժ պայքարը գործուղումների մեկնելու և խորհրդարանական պատվիրակությունների կազմում շրջագայելու համար, փաստորեն, լուծվեց ի վնաս հնաբնակների: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Այժմ գործուղումների առաջամարտիկները պատգամավորներ Մարգարիտ Եսայանն ու Ռուզաննա Մուրադյանն են: Կուլիսներում խոսում են, որ Գալուստ Սահակյանի ասած «Մարքրիտը» վերջին շաբաթներին չի հասցնում ճամպրուկները դատարկել»,- հավելել է թերթը: