02/10/2014 17:03
Երկրաշարժից անօթևան մնացած 215 ընտանիք բնակարանի գնման վկայագիր կսստանա
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 1.5 մլրդ դրամ է հատկացվել Շիրակի մարզպետարանին՝ Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով լուծելու նպատակով:
Ինչպես ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում նիստից հետո կայացած ասուլիսում այս մասին նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ծրագրի առաջին փուլով վկայագիր կհանձնվի 215 ընտանիքի: Եվս 252 ընտանիք բնակարանի գնման վկայագիր կստանա ծրագրի իրականացման երկրորդ փուլում:
Նախարարը նշեց, որ կառավարությունը նախատեսում է առաջիկա երկու տարիների ընթացքում լուծել աղետի գոտու անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները: