02/10/2014 15:05
«Դուրս մեր գրպանից» անդամի ավտոմեքենան տարվեց տուգանային հրապարակ
Երևանի Գրիգորիչ Լուսավորիչ փողոցում ոստիկանները նորից փակել են կարմիր գծերի դեմ բողոքող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամների ճանապարհը, որոնք վերադառնում էին ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիան անցկացնելուց։ Չնայած ակցիայի մասնակիցները վստահեցնում էին, որ իրենց ակցիան ավարտվել է, սակայն ոստիկանները ակցիայի մասնակիցներին ուղղորդում էին շարժվել աջ՝ դեպի Իսակովի պողոտա:
Ոստիկանները միայն նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանին թույլ տվեցին մեքենայով շարժվել դեպի կրկեսի կողմ, սակայն մեկ այլ վարորդ էլ շրջանցեց ոստիկանների մեքենան և փորձեց նրա հետևից գնալ: Ոստիակնները սա դիտեցին որպես վթարային իրավիճակի ստեղծում և մեքենան տարան տուգանային հրապարակ։
Նախորդող հրապարակում՝ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը անհնազանդության ավտոերթ է անցկացնում