02/10/2014 17:32
Պուտին. Ուկրաինան կլինի միասնական, եթե հարգի իր բոլոր քաղաքացիներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է պահպանել իր ամբողջականությունը և միասնականությունը, եթե պաշտպանի իր բոլոր քաղաքացիների իրավունքները:
Mk.ru-ի փոխանցմամբ, Պուտինը նշել է, որ Ուկրաինայի ցանկացած անկյունում ապրող քաղաքացիները պետք է կարողանան օգտվել իրենց իրավունքներից, որոնք նախատեսված են միջազգային նորմերով:
Ռուսաստանի նախագահի խոսքով, Ուկրաինայում ոչ ոք չպիտի խտրականության ենթարկվի լեզվի, էթնիկական ու կրոնական պատկանելիությունից ելնելով:
Նրա խոսքով, միայն այդ կերպ հնարավոր կլինի պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը և ապահովել տնտեսության զարգացում: