02/10/2014 17:40
«Ռուսալ Արմենալի» ԱԱՀ-ի ժամկետը երկարաձգվեց 3
Կառավարության որոշմամբ` «Ռուսալ Արմենալ» ՓԲ ընկերության կողմից 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման համար հաշվարկված ԱԱՀ-ի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվեց երեք տարի ժամկետով:
Ընկերությունը նախատեսում է միջանկյալ թրծաթողման տեղամասի տեխնիկական վերազինում և փայլաթիթեղի երկայնական կտրման մեկ մեքենայի վերակառուցում. իրականացվելու է 513.4 մլն դրամի ներդրում. կստեղծվի 35 նոր աշխատատեղ:
Ընկերությունը ալյումինի և կավահողի խոշորագույն արտադրող «ՌՈՒՍԱԼ» ընկերության կազմի մեջ է, որի արտադրանքը կազմում է աշխարհի ալյումինի արտադրանքի արտադրության կառուցվածքի շուրջ 10%-ը: