02/10/2014 19:07
Բակո Սահակյանն ու Գագիկ Ծառուկյանը մեկնել են Արցախի հարավ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ այցելել է Արցախի հանրապետության հարավային թև: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահ Սահակյանը կարևորել է Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների պարբերական այցելությունները Արցախ և նրանց մասնակցությունը հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում՝ նշելով, որ նման մոտեցումը մեծապես կնպաստի ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն ու պաշտոնատար այլ անձինք: