02/10/2014 13:25
Հավելում, լրավճար. Հստակեցումը հետաձգվեց
Այսօր գործադիրը քննարկվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են հստակեցնել և սահմանել լրացուցիչ աշխատավարձ, հավելում, հավելավճար, լրավճար և պարգևատրում հասկացությունները:
ՀՀ կառավարությունը, չառարկելով նախագծի ընդունմանը, նախագծի հեղինակներին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ առաջիկայում իր օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային ժողով ներկայացվելիք նախագծի քննարկման ժամանակ՝ դրանք միավորելով համատեղ, մեկ միասնական տարբերակում: