02/10/2014 14:46
«Անձը հաստատող փաստաթղթի մասին» որոշման մեջ փոփոխություններ է կատարվել
Գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի «Անձը հաստատող փաստաթղթի մասին» որոշման առաջին կետը, որով փաստաթուղթն համապատասխանեցվել է մի շարք օրենսդրական ակտերի:
Ցանկում լրացվել են նույնականացման քարտը, վերադարձի վկայականը, քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի համար՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, ճամփորդական փաստաթուղթը, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը, ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը: