02/10/2014 09:44
Արագածոտնի մարզպետը վտանգավոր եզրագծում է հայտնվել
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հայտնվել է վտանգավոր եզրագծում. նրան պաշտոնից հանելու մտադրություն կա: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Գաղտնիք չէ, որ մարզում մարզպետի գերդաստանին պատկանող ընկերությունները տենդերային ծրագրեր շահելու մենաշնորհ ունեն, ավելին՝ վարչապետի վերահսկողական ծառայությունը, «Հրապարակի» տեղեկություններով, բոլորովին վերջերս բացահայտել է մոտ 100 միլիոնի հասնող չարաշահումներ, սակայն այժմ էլ ավելի խայտառակ բացահայտում է եղել:
Պարզել են, որ Սահակյանը, տեղեկանալով Հյուսիս-հարավ ծրագրի մասին, անցյալում կոպեկներով գնել է ծրագրով վերակառուցման ենթակա մայրուղու հարակից տարածքները և հիմա աստղաբաշխական գներով վաճառում է պետությանը»,-հավելել է թերթը: