02/10/2014 14:54
Պորոշենկոյի խորհրդականի վրա խմորեղեն են նետել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական, նախկին գլխավոր դատախազ և ազգայնական «Ազատություն» կուսակցության անդամ Օլեգ Մախնիցկու վրա ուղիղ եթերում խմորեղեն են նետել:
Utro.ru-ի փոխանցմամբ, Մախնիցկու մամուլի ասուլիսի ժամանակ անհայտ անձինք ներխուժել են տարածք և խմորեղեն նետելով նրա ուղղությամբ՝ փորձել են փախչել: Նրանց ձերբակալել են անվտանգության աշխատակիցները:
Խուլիգանական արարքի պատճառները հայտնի չեն:
Նշվում է, որ հունիսին Մախնիցկին ազատվել է գլխավոր դատախազի պաշտոնից և նշանակվել է Պորոշենկոյի խորհրդական: