02/10/2014 09:30
Ոսկու շուկայի դեպքերի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդում չի ստացե՞լ
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն երեկ հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն և Դատախազություն` ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի հետ կապված վերջին դեպքերի առնչությամբ:
«168 Ժամը» ժամեր անց ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվել է` արդյոք ստացե՞լ են հաղորդում և ինչ ընթացք են տվել:
Ի պատասխան` Ոստիկանությունից հայտնել են, որ դեռ չեն ստացել ՀԿ-ի կողմից ուղարկված հարցումը: