13/10/2014 14:36
Արա Աբրահամյան. Գագիկ Ծառուկյանին պետք չէ համեմատել Սերժ Սարգսյանի հետ
Հայաստանում կան բազմաթիվ թերություններ, բայց դրա պատճառով ամեն անգամ չի կարելի իշխանափոխություն պահանջել: Լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» կուսակցությունների կողմից հնչեցված իշխանափոխության պահանջին:
«ՀՀ նախագահը անում է հնարավոր ամեն ինչ, որ երկիրը կայուն լինի քաղաքական և տնտեսական առումներով, իսկ որևէ կուսակցությունից ես նորություն չեմ լսել, ինչի մասին չի խոսել նախագահը»,- ասաց Ա. Աբրահամյանը՝ նշելով, որ պետք է համագործակցել Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ, իսկ եռյակը կարող է ներկայացնել իր ծրագրերը, և դրանք կքննարկվեն:
2018- նախագահական ընտրություններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հաղթանակի շանսերի հետ կապված Ա. Աբրահամյանը միայն ասաց, որ Գ. Ծառուկյանը շատ հայրենասեր քաղաքացի է և լավ գործարար, ով նույնպես անհանգստացած է Հայաստանում կայունության ապահովմամբ:
Հարցին՝ Գ. Ծառուկյանը Ս. Սարգսյանի արժանի հետևորդն է, նա ասաց, որ ամեն մեկն իր տեղն ունի և նրանց իրար հետ համեմատել պետք չէ:
Նախորդող հրապարակում՝ Արա Աբրահամյան. ԵՏՄ-ն ԵՄ-ից լավ պայմաններ է առաջարկում
Արա Աբրահամյան. ՀՀ կառավարությունը պետք է ճիշտ քաղաքականություն վարի
Արա Աբրահամյանը քաղաքական ենթատեսքտ չի տեսնում Լևոն Հայրապետյանի գործում