15/10/2014 20:16
Շառլ Ազնավուրը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշխարհահռչակ Շառլ Ազավուրը դուրս է գրվել հիվանդանոցից և պատրաստվում է վերադառնալ աշխատանքի: Այս մասին գրում է AFP-ն: Մոտ օրերին Ազնավուրը կվերադառնա նոյեմբերի 22-ին նախատեսված համերգի կազմակերպան աշխատանքներին:
Հիշեցնենք, որ շանսոնյեն Ժնևի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել հոկտեմբերի 10-ին: Այդ ժամանակ համերգներ կազմակերպող շվեցարական Opus One ընկերությունը հայտնել էր, որ Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է ինֆեկցիայի կանխարգելիչ նպատակներով, որը վերջին օրերին էր բռնկվել: Երգչի շրջապատից այժմ հայտնում են, որ խոսքը գնում էր «գերհոգնածության» մասին և 90-ամյա Ազնավուրն առողջական որևէ լուրջ խնդիր չունի:
Վերջին ամիսներին Շ. Ազնավուրը հոբելյանական շրջագայության շրջանակում տարբեր երկրներում մի քանի համերգներ է ունեցել: