16/10/2014 20:11
«Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագծին կարող են միանան այլ երկրներ
Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի նախագիծը բաց է այլ երկրների մասնակցության համար:
Trend-ի փոխանցմամբ՝ Մամեդովը նշել է, որ նախագծի նկատմամբ հետաքրքություն ցուցաբերողները կարող են միանալ 2007 թ.-ի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև կնքված եռակողմ պայմանագրին:
Նրա խոսքով՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2015թ.-ը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանահովը հայտարարել է, որ Ադրբեջանը և Թուրքիան ստորագրել են արձանագրություն՝«Նախիջևան-Կարս» երկաթգծի շինարարության վերաբերյալ:
Փանահովը նշել է, որ այս պահին Թուրքիայի մասնագետները աշխատանքներ են տանում Կարսի և Նախիջևանի երկաթգծերը միավորելու համար:
Նրա խոսքով, «Նախիջևան-Կարս» երկաթգծի հիմնական հատվածը անցնում է Թուրքիայի տարածքով, իսկ 13 կմ շինարարական աշխատանքներ են իրականացվելու Նախիջևանի տարածքում:
Փանահովը նշել է, որ Նախիջևանի տարածքում ևս 160 կմ երկաթգիծ ունի վերանորոգման կարիք:Նախագծի մանրակրկիտ մշակումից հետո այն կներկայացվի կառավարություններին: