16/10/2014 20:54
«Իսլամական պետության» հոգեբանական պատերազմները
«Իսլամական պետության» (ԻՊ) գործունեության գլոբալ սպառնալիքներից մեկն էլ հոգեբանական բնույթի է. աշխարհի բազմաթիվ վայրերում՝ նույնիսկ Իրաքի և Սիրիայի տարածքներից բավականաչափ հեռու, ահաբեկչական կազմակերպության անվանման կամ նրա կիրառած սիմվոլիկայի, պատկերների, անգամ դրանց որոշակի նմանություն ունեցող երևույթների ընկալելիությունն արդեն սարսափի մթնոլորտ է ստեղծում կառույցի վայրագությունների ազդեցությամբ նրա մասին կարծիք կազմած խաղաղ բնակչության շրջանում երկրագնդի բոլոր ծայրերում:
Նման երևույթները շատ հաճախ անգամ կարող են որոշակի արտակարգ իրավիճակների պատճառ դառնալ հանրային տարաբնույթ վայրերում: Ամենաթարմ օրինակը ԻՊ-ի վերահսկողության ներքո գտնվող տարածքներից ոչ շատ հեռու՝ Ստամբուլի «Աթաթուրքի» անվան օդանավակայանում գրանցված միջադեպն է: Օդանավակայանի աշխատակիցները անհայտ անձանց կողմից միաժամանակ երեք մարդատար օդանավերի վրա՝ շարժիչի հատվածում, գրված արաբական աղոթքն ընկալել են որպես ուղերձ՝ ԻՊ-ի կողմից և, ահաբեկչական վտանգի մտավախությամբ, ոստիկանություն կանչել: Մինչդեռ դեպքի վայր ժամանած թարգմանիչը կարդացել է գրությունը և հանգստացրել թուրքական ոստիկանության աշխատակիցներին: