16/10/2014 10:45
Դասական երգեցողության մրցույթում Հայաստանը ստացել է 1-ին և 2-րդ մրցանակ
Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Բիբիգուլ Տոլեգենովայի անվան դասական մեներգեցողության 7-րդ միջազգային մրցույթը, որին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ Մանե Գալոյանը և Հայկ Թոնգուրյանը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Մրցույթում Մանե Գալոյանն արժանացել է 1-ին և «Ղազախական կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող» հատուկ մրցանակների, իսկ Հայկ Թոնգուրյանին շնորհվել է 2-րդ մրցանակ:
Մրցույթին մասնակցում էին ԱՊՀ երկրներից 60 մեներգիչ: Ժյուրիի կազմում էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանը: