16/10/2014 20:26
Ադրբեջանը պատրաստ է կառուցել «Կարս-Նախիջևան» երկաթգիծը
Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կոմունիկացիաների նախարար Լյութվի Էլվանը Բաքվում հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի շահագործումը կստեղծի տրանսպորտային միջանցք, որը կկապի Պեկինը և Լոնդոնը:
Trend-ի փոխանցմամբ՝ Էլվանը նշել է, որ արդեն կա «Մարմարայ» երկաթգծային թունելը և 2015 թ.-ին «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի շահագործմամբ այդ միջանցքը կսկսի գործել:
Նրա խոսքով՝ այդ նախագիծը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համար, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար:
Էլվանը նշել է, որ օրակարգում է «Կարս-Նախիջևան» երկաթգծի շինարարությունը, ինչին մասին ինքը զրուցել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի հետ:
Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը հայտարարել է, որ «Կարս-Նախիջևան» երկաթգիծը իրականացվելու է Ադրբեջանի գումարներով: