16/10/2014 16:30
Աբդուլահ Օջալանը տեղափոխվելու է այլ բանտ
Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանը Մարմարի ծովում գտնվող Իմրալի բանտից տեղափոխվելու է հյուսիս-արևմտյան Բուրսայի շրջանի բանտ:
Trend գործակալության փոխանցմամբ, Օջալանի տեղափոխությունը իրականացվում է Թուրքիայում քրդական խնդրի ժողովրդավարական հանգուցալուծման քաղաքականության շրջանակներում:
1999-ին Օջալանը ձերբակալվել է Քենիայում և հանձնվել թուրքական իշխանություններին: Նրան մահապատժի են դատապարտել, սակայն պատիժը հետագայում փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ: