17/10/2014 11:48
«Vitamin»-ի Չարենցը լքե՞լ է նախագիծը
«Vitamin» հումորային ակումբի տղաներից Չարենցը, նույն ինքը՝ Կարեն Սահակյանը, ակումբի նախորդ եթերներում չերևաց էկրաններին: Նրա բացակայության փաստը պայմանավորված է երկրից բացակայելու հանգամանքով:
Նշենք, որ հուլիսի վերջին կայացավ Չարենցի ու գերմանաբնակ Աննա Զաֆարյանի պսակադրությունը, և ըստ Life.panorama.am-ի տեղեկությունների՝ Չարենցը պատրաստվում է մշտական բնակություն հաստատել Գերմանիայում:
Life.panorama.am-ի հետ զրույցում «Vitamin» ակումբի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանը, ըստ էության, ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լուրը: «Չեմ կարող ոչ հերքել, ոչ հաստատել: Կարող եմ ասել միայն, որ 4 հաղորդումների նկարահանումներին Չարենցը չի մասնակցել, գտնվում է արտերկրում»,- նշեց պրոդյուսերը՝ հորդորելով մեկնաբանություն ստանալ անձամբ Չարենցից, սակայն, հասկանալի պատճառով, վերջինիս հեռախոսը մշտապես անհասանելի էր: