17/10/2014 18:07
Բայդենի որդուն կոկայինի պատճառով հեռացրել են ռազմածովային ուժերից
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի կրտսեր որդուն՝ Հանտեր Բայդենին կոկայինի օգտագործման պատճառով հեռացրել են ռազմածովային ուժերի պահեստազորայիններից:
Lenta.ru-ի փոխանցմամբ, 44-ամյա Հանտերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում ծառայությունը իր համար մեծ պատիվ էր և ինքը ցավում է հրամանատարության այդ որոշման պատճառով՝ չնայած ընդունում է այն:
Իրավաբան Հանտեր Բայդենը 2012թ.-ին ցանկություն է հայտնել ընդգրկվել ռազմածովային ուժերի պահեստազորայինների շարքերը, սակայն 2013թ.-ին անցկացված արյան հետազոտությունը կոկայինի օգտագործման հետքեր է ցույց տվել:
Հանտերը նաև հանդիսանում է Ուկրաինայում էներգակիրների արդյունահանմամբ զբաղվող Burisma հոլդինգի կառավարման խորհրդի անդամ: