50000 դրամով դերասանը չգիտի՝ ջո՞ւրը, լո՞ւյսը մուծի, թե՞ երեխային կոշիկ գնի

17/10/2014 19:23

50000 դրամով դերասանը չգիտի՝ ջո՞ւրը, լո՞ւյսը մուծի, թե՞ երեխային կոշիկ գնի


Մասնագիտական դժվարությունները մարդուն կոփում են՝ դարձնելով առավել նպատակասլաց, հանդուրժող և համբերատար: Life.panorama.am-ի այսօրվա զրուցակից Լևս Դավթյանն, անտեսելով դժվարությունները, դանդաղ, բայց հաստատուն քայլերով շարունակում է իր գործունեությունը: Ի դեպ, մեզ հետ զրույցում նա անկեղծացավ ոչ միայն գործնական, այլև անձնական մի շարք հարցերի շուրջ:

-Այսօր ի՞նչ զբաղվածություն ունեք:

-Գեղարվեստական նոր ֆիլմում նկարահանվեցի, որը կոչվում է «Ճամբարում» և արդեն կինոթատրոններում ցուցադրվում է: Դերասանուհի Անաիս Սարդարյանի հետ ներգրավված եմ ներկայացման մեջ: Ներկայացումն ուզում ենք խաղալ նաև մարզերում, եթե հաջողվի՝ նաև արտասահմանում: Փառատոնային ներկայացում է:

-Լևս, այսօր երիտասարդ դերասանների մի մասը, թեև բարձրաձայն խոսում է թատրոնի կարևորության ու արժեքի մասին, բայց ձգտում ունի դեպի էկրանը, սերիալը՝ ճանաչում ձեռք բերելու համար: Որքան նկատել եմ, դա Ձեր ոճը չէ, այո՞:

-Ճիշտ եք նկատել, որ դերասաններին այսօր համբավ է բերում թատրոնի մասին խոսելը: Բայց ամեն ինչ միայն խոսքով չի: Շատերին եմ տեսնում, որ ներկայացումից 5 րոպե առաջ վազքով գալիս են, փոխվում, դուրս գալիս բեմ ու մարդկանց «ճաշակ» թելադրում: Ես կարծում եմ լավ, որակյալ դերասան լինելու համար պետք է սկսել թատրոնից և ապրել այնտեղ: Արտասահմանում դերասանները բաժանվել են երկու խմբի. թատրոնի դերասաններ, որոնք չեն կարողանում կինոյում հաջողության հասնել, և կինոյի հանճարեղ դերասաններ, որոնք թատրոնում ձախողվում են: Իսկ մեր երկրում սովետական ավանդույթն է պահպանվել՝ դերասանը լավագույնը կոչվելու համար պետք է երկու տեղում էլ լավը լինի: Ես երիտասարդ եմ, բայց ինձ համար ամենից կարևորը թատրոնն է: Ես սիրում ու պաշտում եմ թատրոնը:

-Իսկ ինչո՞ւ պետական թատրոնում չեք աշխատում:

-Դա իր պատճառներն ունի… Երկու տարի Կապանի «Շիրվանզադեի» անվան թատրոնում աշխատել եմ: Բայց հիմա ցանկություն չունեմ պետական թատրոնում աշխատելու ու բեմական ծարավս հագեցնում եմ կոմերցիոն ներկայացումներով:

-Պատճառը թատրոնում ցածր աշխատավարձի առկայությո՞ւնն է, թե՞…

-Դա պատճառներից մեկն է… Մյուս պատճառն այն է, որ տեսնում եմ ինձ սերնդակից կամ ինձանից մի քիչ մեծ ինչ մարդիկ են թատրոններում, ու նույնիսկ չեմ էլ ուզում այդ թատրոնի կողմը գնալ: Բայց, իհարկե, դրան զուգահեռ կան նաև շատ լավ դերասաններ:

-Հանդիսատեսը միշտ թերությունները նկատում է… Թատրոնը՝ թատրոն, բայց այստեղ արհեստածին բաները չեն ողջունվում ու ծափահարվում:

-Գիտե՞ք, այսօր նկատող հանդիսատես շատ քիչ է մնացել… Հիմա ով ուզում, ներկայացում է բեմադրում՝ անկախ կրթությունից ու գիտելիքից: Ով պարապ է, ազատ, 2-3000 դոլար փող ունի՝ թատրոնի բիզնես է անում: Մարդիկ հիմա էժանագին բաների համար ավելի շատ են թատրոն գնում, տեսնում են այդ ներկայացումները և արդեն ուրիշ ներկայացման չեն ուզում գնալ: Իրենց մեջ դա է տպավորվում: Բայց հակառակ կողմն էլ կա, դերասանին էլ մեղադրել չի կարելի: Այդ մարդը գիտի՝ ամսվա վերջում ստանալու է 50.000 դրամ ու չգիտի՝ ջո՞ւրը, լո՞ւյսը մուծի, թե՞ իր երեխային կոշիկ առնի… Պատկերացնո՞ւմ եք այդ հոգեվիճակով բեմ բարձրացած մարդուն: Նա չի կարող կենտրոնանալ մի այսպիսի գործի վրա, որը ժամանակին աստվածային ու անհասանելի էր համարվում:

-Նման խնդիր առաջացնում են նաև սերիալները. մարդիկ տարվում են դրանցով ու այլևս ոչինչ չեն նկատում…

-Գիտեք, սերիալային անցուդարձը միայն մեր երկրում է հիվանդագին ընդունվում: Ընդհանրապես, սերիալը, շատ գեղեցիկ, քաղաքակիրթ ժանր է: Ուղղակի թող լավ սերիալ նկարեն՝ տարբեր սյուժեներով… Պարտադիր չի տառապալից սցենարներ գրվեն: Տարիներ առաջ բրազիլական սերիալներ էին ցուցադրում, որոնք մեր ապրելակերպին համապատասխան չէին: Եթե հիշեք ու համեմատեք այն ժամանակաշրջանը, երբ մեզ մոտ սերիալներ նոր էին սկսել նկարահանել, ապա կտեսնենք, որ առաջընթաց կա…

-Իսկ Ձեզ ինչո՞ւ ենք հազվադեպ տեսնում սերիալում:

Վերջին անգամ YERE 1 նախագծում եմ նկարահանվել… Հիմա ինքս ինձ հանգիստ եմ տվել սերիալներում, քանի որ դա այնպիսի բան է, որ ժողովրդին կարող է հոգնեցնել…Միգուցե ինձ հետագայում կրկին տեսնեք սերիալում, բայց դեռևս այլ ծրագրեր ունեմ իրագործելու…

-Լևս, մի անգամ ասել եք, որ պատրաստվում եք Հայաստանից հեռանալ… Նման ցանկություն դեռևս կա՞:

-Իմ ասածը մի քիչ այլ կերպ էր ընկալվել… Ուղղակի այնպես է ստացվել, որ Հայաստանում իմ ընտանիքից մնացել եմ միայն ես: Սպասում եմ, որ ընտանիքիս անդամներից գոնե մեկը վերադառնա, որպեսզի հասկանամ՝ դեպի ուր եմ ձգտում…

-Փաստորեն, Հայաստանից նեղացած չե՞ք:

-Ոչ, ես այս երկրից խռով չեմ, այս հող ու ջրից խռով չեմ…Այս թեմայով չեմ ցանականա խոսել, քանի որ պարապ մարդկանց մի խումբ կա՝ ավագանիներ, հասարակական գործիչներ, որոնց կյանքի գերնպատակը մարդկանց մասին անկապ նյութեր ու մեկնաբանություններ գրելն է: Իրենք դրանով են ապրում ու սնվում… Այնպես որ, եկեք չխոսենք, որ իրենց «հայրենասեր» հոգին նորից չբորբոքվի:

-Մենակ ապրելը դժվար չէ՞:

-Անկեղծ ասած՝ ինձ այնքան էլ մենակ չեմ զգում, որովհետև շատ ընկերասեր եմ և իմ ընկերները՝ թե՛ աղջիկ, թե՛ տղա, ինձ չեն թողնում մենակ մնամ: Ասեմ ավելին՝ աղջիկ ընկերներս ինձ լավ են նայում, տնային բոլոր գործերն անում են… Իրենցից շատ գոհ եմ:

-Համակրելի, միայնակ երիտասարդ… Համոզված եմ՝ հիմա աղջիկներից շատերը կհետաքրքրվեն՝ սիրտը զբաղվա՞ծ է…

- Հիմա՝ ոչ… Չեմ ցանկանա սխալ տպավորություն թողնել, բայց ասեմ, որ հաճախակի եմ սիրահարվում, բայց՝ ոչ ամեն օր: Ուղղակի դեռ այն միակին չեմ գտել, ում հետ ինձ երջանիկ կզգամ:

-Իսկ նա ինչպիսի՞ն պետք է լինի, որ դուք նորից չսիրահարվեք…

-… Գիժ, արտասովոր մարդ պետք է լինի:

-Ձեր կողքին գրեթե միշտ հանդիպում ենք դերասանուհի Անաիս Սարդարյանին, ով, ի դեպ, կարծես թե նման է Ձեր նախընտրած աղջկա տեսակին… Հարաբերությունները զուտ ընկերակա՞ն են, թե՞ ավելին:

-Ես և Անաիսը 10 տարվա շատ մտերիմ ընկերներ ենք, նաև ընտանիքներով ենք շատ մոտ: Մեր հարաբերությունների մասին ուրիշ բան մտածել չի կարելի, ես իրեն նայում եմ հարազատի աչքերով: Շատ եմ սիրում Անաիսին ու նրա պատրաստած ճաշատեսակները… Ի դեպ, մենք նաև համակուրսեցիներ ենք եղել: Միմյանց այնքան լավ ենք ճանաչում, որ չենք կարող իրար սիրահարվել:

-Դուք փորձում եք ապացուցել, որ աղջիկ-տղա զուտ ընկերական հարաբերությունները մտացածին չե՞ն…

-Այո, մենք վառ օրինակ ենք, որ երկու տարբեր սեռի մարդիկ կարող են պարզապես շատ լավ ընկերներ լինել…

-Ձեզ ի՞նչն է հիասթափեցնում մարդկանց մեջ:

-Դավաճանություն, շողոքորթություն, ստախոսություն…

-Հե՞շտ եք ներում:

-Այո, թեև ընկերներս հաճախ բողոքում են, թե նեղացկոտ եմ… Ասեմ, որ նեղացկոտ չեմ, ուղղակի դիմացինին այնքան շատ եմ սիրում, որ բավական ժամանակ դժվար եմ տանում տվյալ մարդու վերաբերմունքը… համենայնդեպս, հիշաչար չեմ, թեև շուտ նեղանում, բայց շուտ էլ հաշտվում եմ:

-Ինչպես զգացի, նաև շատ հարմարվող եք…

-Այո, և դա ձեռքբերում է բանակից… Տղամարդուն հարմարվել սովորեցնում է բանակը… 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել