17/10/2014 15:56
Միլիարդատեր Դոնալդ Տրամպը Օբամային հոգեկան հիվանդ է անվանել
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Տրամպը խորը կասկածներ է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հոգեկան առողջության վերաբերյալ:
Korrespondent.net-ի փոխանցմամբ, Տրամպը Twitter-ի իր էջում քննադատել է Օբամայի որոշումը՝ չսահմանափակել Էբոլայի համաճարակ ունեցող երկրներից թռիքչները դեպի ԱՄՆ:
Տրամպը կարծիք է հայտնել, որ Օբամայի հոգեկան առողջության հետ ինչ-որ բան է կատարվում և զարմանք հայտնել, թե ինչու նախագահը չի սահմանափակում թռիչքները դեպի ԱՄՆ:
Միլիարդատերը գրել է, որ Օբաման հոգեկան է: