17/10/2014 19:10
Կանանց ֆուտբոլի 2014-2015 թթ. աշնանային ստուգողական մրցաշարն ավարտվեց
Հոկտեմբերի 13-ին և 15-ին տեղի ունեցած վերջին տուրի խաղերով ավարտվեց Հայաստանի կանանց ֆուտբոլի 2014-2015 թթ. աշնանային ստուգողական մրցաշարըՙ Այն անցկացվում էր շրջանաձև համակարգով 1 շրջանով «Ա» և «Բ» ենթախմբերում:
«Ա» ենթախմբում առաջին տեղն զբաղեցրեց «Երևան-Գ.Մ.» թիմը, որն իր պատմության ընթացքում առաջին անգամ դարձավ մրցաշարի հաղթող: Երկրորդ տեղն զբաղեցրեց՝«ԱՖԴ-աղջիկներ» թիմի, իսկ երրորդը՝«Երևան-Լ.Հ.» թիմը:
«Բ» ենթախմբում հաղթողի կոչումը նվաճեց «Արմավիր-Ս.Ա» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց «Գյումրի-Ս.Ա.» թիմը, իսկ երրորդը՝«Տաթև-110» թիմը: