18/10/2014 09:52
ՀՀ վաստակավոր արտիստուհին ստիպված է գնալ արտագնա աշխատանքի. «Առավոտ»
Նախօրեին ՀՀ վաստակավոր արտիստուհի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի պարուհի Ժակլին Սարխոշյանը մեկնեց արտագնա աշխատանքի:
Ըստ «Առավոտի» տեղեկությունների՝ պատճառը սոցիալական է. շուրջ 10 տարի արվեստագետը վարձով է բնակվում: Թերթի հետ զրուցում Ժակլին Սարխոշյանը չի նշել, թե որ երկիր է մեկնում և ինչքան ժամանակով, միայն խնդրել է երախտիքի խոսքեր փոխանցել իր արվեստի երկրպագուներին՝ հավաստիացնելով, թե առանց նրանց սիրո դեռ չի պատկերացնում ստեղծագործական հետագա գործունեությունը
«Քաղաքապետարանի կողմից ողջունելի ձեռնարկ է կրթության, գիտության և մշակույթի ճանաչված որոշ գործիչների բնակարաններ նվիրելը: Այս տարի էլ բացառություն չէր: Գուցե քաղաքապետարան ներկայացված Ազգային օպերային թատրոնի՝ բնակարանի կարիք ունեցողներ առաջատար արիտսների ցանկիցն սպրդե՞լ էր պարուհու անունը»,-հավելել է թերթը: