18/10/2014 11:51
Ասկերով. Ադրբեջանը չի անդամակցի Մաքսային միությանը Ղարաբաղի պատճառով
Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆետ Ասկերովը հայտարարել է, որ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ տնտեսական և հումանիտար մակարդակներում և իրենք միշտ էլ կարևոր նշանակություն են տվել այդ հարաբերություններին:
Haqqin.az-ի փոխանցմամբ, Ասկերովը նշել է, որ Ադրբեջանը լավ հարաբերությունների մեջ է նաև ԵՄ-ի և Եվրոպական խորհրդարանի հետ:
Անդրադառնալով Մաքսային միությանը Ադրբեջանի անդամակցելու հարցին՝ նա ասել է, որ Ադրբեջանը նախապատվությունը տալիս է երկկողմ հարաբերություններին:
Ասկերովը նշել է, որ իրենք չեն կարող դառնալ որևէ միության անդամ Ղարաբաղի պատճառով և այդ հարցում առևտուրը անհնար է:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից 7 շրջանները «պատմական ադրբեջանական տարածքներ են»:
Ասկերովը հավելել է, որ իրենք որևէ մեկի առջև միությանը անդամակցելու նախապայման չեն դրել, որպեսզի հետագայում Ղարաբաղը տրվի իրենց: