18/10/2014 10:00
Հայ արտադրողները հույսեր են կապում Մաքսային միության շուկայի հետ. «Ժամանակ»
Երեկ Երևանում մեկնարկել է «Արմպրոդէքսպո-2014» ցուցահանդեսը, որտեղ իրենց ապրանքներն են ներկայացրել հայ արտադրողները: Վերջիններս որոշակի հույսեր են կապում Մաքսային միության շուկա դուրս գալու հետ, սակայն կառավարությունը մեծ անելիք ունի հայ արտադրողին ռուսաստանյան և այլ շուկաներում ներկայացնելու և համագործակցության հնարավորություններ ստեղծելու առումով:
«Լոռվա մեղվաբույծներ» ՀԿ նախագահ Հովնան Մայիլյանը «Ժամանակին» ասել է, որ գյուղնախարարությունը մինչ այժմ «իր վրա չի վերցրել» դրսում հայկական մեղրի իրացման խնդիրը: Հայկական մեղրը Եվրոպա տանելու ծրագիրն այդպես էլ չի իրականացել «քաղաքական կուրսի փոփոխության» արդյունքում: