18/10/2014 13:25
Մատվիենկո. ԵՏՄ-ի ստեղծման ժամանակ կօգտագործվի ԵՄ-ի փորձը
Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ հարաբերությունները կառուցելու է ԵՄ-ի փորձի հիման վրա:
Itar-tass-ի փոխանցմամբ, Մատվիենկոն նշել է, որ ԵՏՄ-ի պայմանագրի մեջ կան կանոններ և օրենքներ, որոնք ընդհանուր են բոլոր ինտեգրացիոն միավորումների, այդ թվում ԵՄ-ի համար:
Նրա խոսքով, ԵՏՄ-ում որոշումները ընդունվելու են կոնսենսուսի հիման վրա և այդտեղ չկան մեծ եղբայրներ և փոքր եղբայրներ: Մատվիենկոն նշել է, որ ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագիրը վավերացվել է խորհրդարանների կողմից և ոչ մի խոչընդոտ գոյություն չունի, որպեսզի այն սկսի գործել 2015-ի հունվարի 1-ից:
Նա հավելել է, որ ԵՏՄ-ի ստեղծումով խոսք չի գնում ԽՍՀՄ-ի վերականգնման մասին: