18/10/2014 12:33
Պիկեն տուգանվել է իրավապահներին վիրավորելու համար. Լուսանկարներ
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն օրերս կոնֆլիկտ է ունեցել երկու ոստիկանի հետ, երբ եղբոր՝ Մարկի հետ դուրս է եկել քաղաքի գիշերային ակումբներից մեկից։
Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է Մարկ Պիկեին՝ չթույլատրված տեղում մեքենան կայանելու համար, ինչից հետո Պիկեն իրեն անհարգալից է պահել նրանց նկատմամբ և ինքն էլ է տուգանվել։
Ոստիկանական զեկուցագրում նշված են ֆուտբոլիստի կողմից արված այնպիսի արտահայտություններ, ինչպես օրինակ՝ «Դուք ինձ նախանձում եք, քանի որ ես հայտնի եմ», «Ինձ տուգանում եք, քանի որ դուք փող չունեք ու ուզում եք միջնորդավճար ստանալ», ինչպես նաև անպարկեշտ արտահայություններ: