18/10/2014 15:54
Ճանապարհային ոստիկանության ստուգայցերը՝ Երևանում, Գյումրիում և Աշտարակում
Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 17 ավտոմեքենա. 8 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 9-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նույն օրը, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայցեր են անցկացվել նաև Գյումրիում և Աշտարակում: Չորս ժամում Գյումրիում հայտնաբերվել է ալկոհոլ օգտագործած 7, Աշտարակում՝ 6 վարորդ:
Իսկ 4 վարորդ էլ Աշտարակում երթևեկել է առանց համապատասխան փաստաթղթերի: