18/10/2014 11:11
Պուտին. ԵՄ-ը պետք է թիկունք կանգնի Ուկրաինային գազի հարցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մինսկի համաձայնությունը ոչ լիարժեք է իրականացվում ինչպես Կիևի, այնպես էլ ապստամբների կողմից:
Vesti.ru-ի փոխանցմամբ, Պուտինը նշել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղենիշը պետք է լինեն Մինսկի համաձայնագրերը, որոնք, սակայն, երկու կողմերն էլ ոչ լիարժեք են կատարում:
Նրա խոսքով, պետք է արագ իրականացնել շփման գծի սահմանազատումը, չնայած այն հագամանքին, որ շատ դեպքերում դա անելը հնարավոր չէ սուբյեկտիվ պատճառներով:
Պուտինը նշել է, որ մարտիկները չեն ցանկանում թողնել այն բնակավայրերը, որտեղ բնակվում են նրանց կանայք և հարազատները: Նա նշել է, որ կան բնակավայրեր, որտեղ մինչև այժմ էլ առկա են Ուկրաինայի ԶՈւ-ի ներկայացուցիչներ, չնայած Մինսկի համաձայնագրով նրանք պետք է այդտեղից հեռանան:
Անդրադառնալով գազի խնդրին՝ Պուտինը նշել է, որ այդ հարցում առկա է առաջընթաց և հնարավոր է եղել հասնել համաձայնության ձմռան շրջանում մատակարարումների հետ կապված:
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի կարող այլևս իր վրա վերցնել այն ռիսկերը, որոնք կապված են Ուկրաինայի գազի դիմաց պարտքերի հետ: