18/10/2014 15:13
Խաբարովսկում մայր ու աղջկան հոսպիտալացրել են էբոլայի կասկածանքով
Խաբարովսկի երկրմասում ռուս բժշիկները հոսպիտալացրել են Նիգերիայից վերադրաձած մորը և մեկ ու կես տարեկան աղջկան: Այս մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Ներկայումս կինն ու փոքրիկը բուժում են անցնում հատուկ մեկուսացված պալատում: Նրանցից անալիզներ է վերցվել` նաև էբոլա վիրուսի հստակեցման համար:
Անալիզի արդյունքները պատրաստ կլինեն երկուշաբթի երեկոյան: Բժիշկները նաև հակված են կարծելու, որ երեխայի մոտ պարզապես մրսածություն է, քանի որ նրա մոտ նկատվել էր շնչառական սուր վիրուսային հիվանդություն: