18/10/2014 14:14
Ուկրաինայի ԱԳՆ. Կիևը չի զիջի Մոսկվային առանցքային հարցերում
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ Կիևը Մոսկվայի հետ հարաբերություններում փոխզիջումների չի գնա առանցքային, այդ թվում՝ գազային հարցերում:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Կլիմկինը նշել է, որ Ուկրաինայի համար առանցքային են ոչ միայն գազի մատակարարումների և նրանց անխափան տարանցման հարցերը, այլ նաև պայմանները, որոնց համաձայն դա իրականացվելու է:
Կլիմկինը հետևելով նախագահ Պորոշենկոյին հույս է հայտնել, որ հոկտեմբերի 21-ի գազի հետ կապված բանակցություններում հնարավոր կլինի առաջընթաց գրանցել: