18/10/2014 12:19
ՄԱԿ. Դոնբասում պատերազմի հետևանքով զոհվել է 3700 մարդ
ՄԱԿ-ի հումանիտար հարցերը համակարգող վարչության տվյալներով, Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասնում է 3700-ի:
Unian.net-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի հրապարակած տեղեկություններով, հոկտեմբերի 15-ի դրությամբ զոհերի թիվը հասնում է 3700-ի, իսկ վիրավորների թիվը՝ 9075-ի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով զոհերի իրական թիվը գերազանցում է ներկայացված թվերը:
Հոկտեմբերի 17-ի դրությամբ Ուկրաինայում առկա էր 415.000 ներքին տեղահանված անձ: