20/10/2014 12:55
Վթար՝ Երևանում. 25-ամյա վարորդը գիտակցության չգալով մահացել է
Նախօրեին ժամը 21.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 286/6 շենքի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
«Ֆոլքսվագենի» վարորդը՝ 1989 թ. ծնված Գևորգ Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ ժամը 22.30-ին մահացել է:
Կատարվում է քննություն: