20/10/2014 14:25
Շվեդիայում էբոլա վիրուսի կասկածանքով տղամարդու են հոսպիտալացրել
Ստոքհոլմի «Արլանդա» օդանավակայնում Էբոլա տենդի կասկածանքով մի տղամարդու են հոսպիտալացրել: Այս մասին հաղորդում է interfax-ը:
Նշվում է, որ տղամարդուն կանգնեցրել են սահմանային ծառայության աշխատակիցները, երբ նկատել են, որ նրա վիճակը վատ է: Նա թռչում էր Մերձավոր Արևելքից:
«Ոչ ոք չի հավաստիացնում, որ նրա մոտ Էբոլա է, կարող է պատահել ամեն ինչ, բայց մենք ցանկանում ենք վերահսկել իրավիճակը, որ հետո չբողոքենք»,- ասել է օդանավակաայնի ներկայացուցիչը:
Տղամարդուն հասցրել են Կարոլինյան ինստիտուտ:
Ներկայումս Էբոլայի վիրուսին զոհ է գնացել ավելի քան 4 հազար մարդ, որոնց մեծասանությունը Արևմտյան Աֆրիկայի երկրներից է: Վարակվածներն ավելի քան 5 հազար են: