20/10/2014 20:13
Երեխայի և մոր մոտ էբոլայի ախտանշանների առկայությունը չի հաստատվել
Ռուսաստան վերադարձած երեխայի և մոր մոտ էբոլայի ախտանշանների առկայությունը չի հաստատվել: Այս մասին հայտնում է «ՌիաՆովոստին»:
Անցյալ շաբաթ մայրը և իր 9 ամսական դուստրը տեղափոխվել էին Նիգերիայից ՌԴ: Երեխայի ջերմությունը բարձրացել էր, նրան հոսպիտալացրել էին և իրականացրել նաև էբոլա վիրուսի առկայության վերաբերյալ հետազոտություն:
Լաբորատոր փորձաքննության տվյալներով հերքվել է էբոլայի առկայությունը երեխայի մոտ: Նրան դուրս են գրել հիվանդանոցից:
Նախորդող հրապարակում՝ Խաբարովսկում մայր ու աղջկան հոսպիտալացրել են էբոլայի կասկածանքով