20/10/2014 13:50
ՏԻՄ ընտրություններ՝ 14 համայնքում. Նախնական արդյունքները հայտնի են
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում:
Նախնական արդյունքների համաձայն՝ Արմավիրի Գետաշեն համայնքի ղեկավարների ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է ՀՀԿ-ական Գագիկ Հովհաննիսյանը:
Վայոց Ձորի Գնիշիկի համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական Արա Լևոնյանը:
Կոտայքի մարզի Զորավան համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Բաղդասար Թովմասյանը՝ ստանալով 550 ձայն:
Նույն մարզի Սերս համայնքում ընտրություններին մասնակցել է միայն մեկ թեկնածու՝ ՀՀԿ-ական Տիգրան Մալխասյանը:Նա ստացել է 73 ձայն: Ընտրություններին ընդամենը մասնակցել է 85 մարդ:
Լոռու մարզի Ձյունաշող համայնքում ընտրվել է ՀՀԿ-ական Գարրի Գրիգորյանը, Մաքենիսում ընտրվել է ԲՀԿ-ական Հարություն Մանուկյանը: Նրանք մրցակից չեն ունեցել:
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում ընտրություններում հաղթող է ճանաչվել Ավետիս Ավետիսյանը՝ ստանալով 922 ձայն, իսկ Ներքին Գետաշենում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Կարո Գևորգյանը:
Շիրակի Հովտաշեն համայնքում ընտրվել է ՀՅԴ-ական Սեյրան Փիլոսյանը:
Լուսակետրում համայնքի ղեկավար է ընտրվել Սամվել Բալաբեկյանը՝ ստանալով 254 ձայն:
Արևիկ համայքի ղեկավարը ՀՀԿ-ական Գարեգին Ստեփանյանն է, ով ստացել է 481 քվե:
Արագածոտնի Նոր Ամանոս համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է անկուսակցական Վահրամ Ավետիսյանը, իսկ ՀՀԿ-ական Սարգիս Ալեքսանյանը պարտվել է:
Արարատի Դալար համայնքում ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Գագիկ Ալեքսանյանը: