20/10/2014 16:39
Գալուստ Սահակյան. Մեզանում քաղբանտարկյալներ չեն լինելու
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինքը Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ է, թե ոչ, ինչին ի պատասխան Գ. Սահակյաննասաց, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
«Մեզանում քաղբանտարկյալներ չեն լինելու, որովհետև այդ հասկացությունը եկել է Խորհրդային միությունից: Իսկ դրանք իմ քաղաքական ըմբռնումների վրա մեծ ազդեցություն են ունեցել նույն քաղբանտարկյալները: Բայց որևէ մեկը այդ մասին չի ասում: Այդ թիկնոցը մեր ժամանակների թիկնոցը չէ: Քաղբանտարկյալները նրանք էին, ովքեր ընդհատակյա գործողություններ էին անում: Իսկ եթե բացեիբաց, ով ինչ ուզում խոսում է, այդ թվում և Շանթ Հարությունյանը, այդտեղ ես քաղբանտարկյալի խնդիր չեմ տեսնում: Ինքս անձամբ շատ լավ եմ ճանաչում Շանթին և ցավում եմ այդ միջադեպի համար: Դա երկար փորձությունների, տանջանքների ճանապարհ չէ»,- ասաց ԱԺ նախագահը: