20/10/2014 15:24
Դայակը 3 ամսական երեխայի գլուխը գետնին է հարվածել
Սախալինում դայակը անհայտ պատճառով 3 ամսական երեխայի գլուխը գետնին է հարվածել: Այս մասին հայտնում է «ntv.ru»-ն՝ հղում անելով «Ինտերֆաքսին»:
48-ամյա կնոջը վարձել են փոքրիկին խնամելու համար: Բղավոցներից ներս մտած 28-ամյա մայրը վերցրել է երեխային, որից հետո խոհանոցի դանակով հարվածել է դայակի որովայնին:
Աղջիկը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում, դայակը ևս հոսպիտալացվել է, սակայն նրա վիճակի մասին չի հաղորդվում: