20/10/2014 12:30
Հայաստանում խոլերա հիվանդության որևէ դեպք չի գրանցվել
ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է տարածված հրապարակումները, թե «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում գրանցվել են խոլերայի դեպքեր:
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը, թե իբր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 97 հասցեում կոյուղագծի խցանումից ստեղծված հակասանիտարական վիճակի պատճառով խոլերայի դեպքեր են արձանագրվել, և իբր 5 երեխա հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։
ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և, առհասարակ, հանրապետությունում խոլերա հիվանդության որևէ դեպքի առկայությունը։