20/10/2014 12:09
ԱԻՆ-ը վարորդներին կոչ է անում երթևեկել ձմեռային անվադողերով
Այսօր ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի է Սարավան-Սառնակունք ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր տրանսպորտային միջոցների վարորդներին զերծ մնալ վերը նշված ճանապարհահատվածով երթևեկելուց և երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 07.00-ից մինչև 19.00 Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: