20/10/2014 14:11
9 ամսում տրվել է 6 խաղատան և 1 շահումով խաղի լիցենցիա
Հոկտեմբերի 30-ի դրությամբ ուժի մեջ է թվով 6 խաղատան, 1 շահումով խաղի և 4 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Ըստ աղբյուրի՝ այս տարվա 9 ամսվա ժամանակահատվածում կայացել է վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի թվով 16 նիստ, որում քննարկվել է թվով 28 հարց` թվով 6 շահումով խաղի և 1 խաղատան կազմակերպման լիցենզիաների ուժը կորցրած ճանաչելու, վիճակախաղերի թվով 12 և խաղատան թվով 6 կազմակերպման և անցկացման կանոնակարգերի ու դրանց փոփոխությունների, թվով 2 խաղատան և 1 շահումով խաղի կազմակերպման լիցենզիաների ստացման հայտերի վերաբերյալ:
Տրամադրվել է թվով 6 խաղատան և 1 շահումով խաղի կազմակերպման լիցենզիա:
Համաձայնություն է տրվել խաղատան և վիճակախաղերի կազմակերպման և անցկացման թվով 12 կանոնակարգերի ու դրանց փոփոխությունների:
Համաձայնություն է տրվել թվով 98 և չի տրվել թվով 17 վիճակախաղերի գովազդների բովանդակության:
Կասեցվել է թվով 2 խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողություն:
Կիրառվել է տուգանք շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով և վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ` 300 000 ՀՀ դրամի չափով:
Կիրառվել է նախազգուշացում թվով 1 շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի նկատմամբ:
Գանձվել է 3 813 650 000 ՀՀ դրամ պետական տուրք, որից 3 793 650 000 ՀՀ դրամը՝ խաղատներից, իսկ 20 000 000 ՀՀ դրամը՝ շահումով խաղերից: