20/10/2014 10:14
«Իսկ ինչո՞ւ պետք է խոսքի ազատությունը սահամանափակվի»
Ոչ մի լրատվամիջոց չի բացահայտի իր աղբյուրը: Եթե լրատվամիջոցի աղբյուրը բացահայտվի, դա լրագրություն չի լինի: Aysor.am-ի հարցին ի պատասխան Աղվերանում, անդրադառնալով շրջանառվող օերնքի մասին լուրերին, ասաց Կովկասի ինստիտուտի նախագծման և պլանավորման ղեկավար Նինա Իսկանդարյանը:
«Եթե լրատվամիջոցը չի գտնում դրա անհրաժեշտությունը, ապա աղբյուրը չի բացահայտվի: Դրա համար պետք է լինի նաև հիմնավոր պատճառ: Աղբյուրը չբացահայտելը լրատվամիջոցի իրավունքն է»,- ասաց նա:
Ըստ Իսկանդարյանի՝ նոր որոշման մեջ խոսքը գնում է, ոչ թե լրատվամիջոցների աղբյուրի մասին, այլ հակառակը՝ այն վերաբերում է խմբագրական ընթացքին: «Մարդիկ ուզում են հասկանալ՝ լրագրողը, որը նյութը մատուցում է, հավաստի է, թե ոչ, քաղաքական պատվեր է, թե ոչ: Շատ դեպքերում նյութերը հիմնված են լինում ոչ թե հավաստի աղբյուրների վրա, այլ դրանք զուտ խմբագրի կամ լրագրողի կարծիք են լինում»,- բացատրեց Ն. Իսկանդարյանը:
Վերջինս նաև տեսակետ հայտնեց, թե լրագրողական իրավունքները սահմանափակելը անհարիր է ազատ ու անկախ երկրներին:
«ԱՄՆ-ում ևս եղել են դեպքեր, երբ լրագրողից պահանջել են, որ նա աղբյուրը բացահայտի, և լրագրողը հրաժարվել է: Նա նախընտրել է հեռանալ աշխատանքից, անգամ՝ երկրից, քան բացահայտի աղբյուրը: Հայաստանի համար օրենքը կարևոր է նրանով, որ մարդիկ ուզում են հասկանալ աղբյուրի իսկությունը: Ընդամենը»,- վստահեցնում է փորձագետը:
Հարցին՝ ԵՏՄ անդամակցությունը որքանո՞վ կսահմանափակի Հայաստանում խոսքի ազատության իրավունքը, Ն. Իսկանդրայանը նշեց, որ ԵՏՄ անդամակցությունը որևէ կերպ չի անդրադառնա դրա վրա: «Իսկ ինչո՞ւ պետք է այդ միության անդամակցությունը սահմանափակի Հայաստանում խոսքի ազատությունը: Եթե խոսքի ազատությունը սահմանափակվում է, ապա նրա վրա ճնշում են գործադրում, իսկ ես չեմ կարծում, թե ՄՄ-ն այն կառույցն է՝ գործիքը, որը կարող է ճնշում գործադրել խոսքի ազատության վրա»,- հավելեց նա:
Նրա խոսքով՝ խոսքի ազատությունը սահմանափակվում է հիմնականում խմբագիրների կողմից, որոնք այս կամ այն քաղաքական հայացքների ու գաղափարախոսության ջատագովն են: «Իսկ ԵՏՄ կառույցը դա զուտ տնտեսական կառույցը է, որը ոչ մի կերպ չի կարող սահամանափակել խոսքի ազատությունը: Միայն խմբագիրները կարող են հարհանգել հենց ներսից»,- ասաց նա:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
19/04/2024 17:37