20/10/2014 13:29
Ի գիտություն վարորդների՝ Ճանապարհային ոստիկանության նորույթը
Տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքերի միջոցով հայտնաբերված վարչական իրավախախտումների գործերով ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից կայացված որոշումների վերաբերյալ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում տրվող տեղեկությունների շարքում՝ «Առցանց հարցում» բաժնում, 2014 թվականի հոկտեմբերի 14-ից ավելացվել է նաև նշանակված տուգանքների վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը:
Ուշադրություն դարձրեք տեղեկատվության մեջ կարմիր գույնով նշվածին՝ վարչական ակտերի վարույթներն ավարտված չեն՝ տուգանքները վճարված չեն:
Տուգանքների վճարումների վերաբերյալ տեղեկատվության հերթական թարմացված տարբերակը Ոստիկանության կայքում կտեղադրվի 2014 թվականի հոկտեմբերի 20-ին: