20/10/2014 12:17
Շարմազանովը՝ Փոստանջյանին. Իմ ուշքը չի գնում Ձեր խոսափողն անջատելու համար
Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ հերթական նստաշրջանը: Նիստի մեկնարկին ձայնի իրավունք խնդրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զորուհի Փոստանջյանը:
Նա ասաց, որ ուրբաթ օրը՝ ոչ աշխատանքային ժամին, Կենտրոն և Նորք Մարաշ դատարանը կայացրեց վճիռ, համաձայն որի, Հայաստանում քաղաքական հայացքների համար մարդիկ անազատության մեջ են հայտնվում: Փոստանջյանն իր խոսքը դեռ չէր վերջացրել, երբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարամազանովն ընդհատեց ու ասաց, որ Փոստանջյանի ասածը կապ չունի օրակարգի հետ և «Ժառանգության» պատգամավորը խախտում է կանոնակարգ օրենքը:
«Ամեն անգամ տպավորություն է ստեղծվում, որ ես անջատում եմ Ձեր խոսափողը, սակայն եկեք հարգենք միմյանց: Ձեր ասածը կապ չունի օրակարգի հետ, դրա համար գոյություն ունի ԱԺ հայտարարությունների ժամ, այդ ժամանակ էլ կարող եք ասել այն, ինչ ցանկանում եք»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ այդպես էլ խոսքի իրավունք չտալով Փոստանջյանին:
Այնուամենայնիվ, մտքերի փոխանակության ժամանակ Զարուհի Փոստանջյանը կրկին բարձրաձայնեց Շ. Հարությունյանի դտավճռի մասին՝ նշելով, որ մինչև դատավճռի կայացումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրավունք չուներ արտահայտվել, այդպիսովուղղորդելով դատարանին:
Փոստանջյանի խոսքը, սակայն, կրկին ընդհատվեց: «Իմ ուշքը չի գնում Ձեր խոսափողն անջատելու համար, ու Դուք էլ պիտի խոսեք և գործեք կոռեկտության շրջանակում»,- անջատելով Փոստանջյանի խոսափողն՝ ասաց ԱԺ փոխնախագահը: