20/10/2014 13:38
Վ. Բաղդասարյան. Արտահերթ նիստ եք ցանկանում, որ հերթական շոուն սարքեք
Այսօր ԱԺ-ում նիստը մեկնարկեց մի փոքր լարված: Լարված էին թե՛ ընդդմիադիր քաղաքական գործիչնեը և թե՛ իշխանական թևի ներկայացուցիչները:
«Պարոն Սահակյան, այս օրակարգում քննարկվում է նաև ՄԻՊ զեկույցը: Ինչո՞ւ եք խուսափում Շանթ Հարությունյանի հարցը քննարկելուց և խոչընդոտում մեզ»,- դիմելով ԱԺ նախագահին՝ նման հարց հնչեցրեց ԱԺ «Ժառագություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Եկեք արհեստական լարվածություն չառաջացնենք, պարոն Գալուստ Սահակյան»,- միջամտեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ռ. Հակոբյանը, ով Գ. Սահակյանին հորդորեց ԱԺ կանոնակարգը լավ ուսումնասիրել: «Եկեք քննարկենք արտահերթ նիստի հարցը»,- հավելեց նա:
«Պարոն Ռուբիկ Հակոբյան, ոչ թե Գալուստ Սահակայանն է այդ հարցը որոշում, այլ՝ ԱԺ նախագահը: Ես ասացի, որ այդ հարցը կքննարկենք»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: Այստեց միջամտեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով իր հերթին Ռ. Հակոբյանին ու հորդորեց ԱԺ կանոնակարգը լավ ուսումնասիրել:
«Ես ձեզ կհորդորեմ կարդալ կանոնակարգի բոլոր կետերը, ոչ թե նրանք, որոնք միայն ձեզ են ձեռք տալիս: Թե չէ մենք էլ մեր անելիքները շատ լավ գիտենք»,- ասաց Վ. Բաղդասարյանը, ով բարձրաձայն կարդաց Աժ կանոնակարգի հիմնական կետերից մի քանիսը:
«Մենք հասկանում ենք, որ արտահերթ նիստ հրավիրելը ձեզ համար այդքան կարևոր չէ: Դուք պարզապես ուզում եք մեկ անգամ ևս օգտագործել և շոու սարքել»,-եզրափակեց Վ. Բաղդասարյանը: